Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը մտահոգություն է հայտնում ՀԽ անդամներին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով Հայաստանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել պարզելու՝ արդյո՞ք չեն ոտնահարվել մայիսի 4-ին ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» հինգ ներկայացուցիչների մտքի, արտահայտման և հավաքների ազատությունները:

Երևանում զանգվածային անկարգություններ ծրագրելու վերաբերյալ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանին, հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին ներկայացված մեղադրանքները որակելով «հակասական», իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ վերջիններս ազատ են արձակվել Երևանից չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Գրեթե 1 ամիս կալանավայրում պահվելուց հետո ակտիվիստներին ազատ արձակելու՝ իշխանությունների որոշումը դրական քայլ է», - ասել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի փորձագետ Գիորգի Գոգիան, - «Այժմ իշխանությունները պետք է վստահեցնեն, որ այդ մեղադրանքների ներկայացումը չի ոտնահարել հավաքների և արտահայտման իրավունքների ազատությունը»:

Ապրիլի 27-ին Հայաստանի գլխավոր դատախազին ուղղված նամակում Human Rights Watch-ը մտահոգություն էր հայտնել ներկայացված մեղադրանքների կապակցությամբ և կոչ էր արել ազատ արձակել ընդդիմադիրներին և ազատ, անկողմնակալ ու արժանահավատ հետաքննություն իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG