Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է ատոմակայան


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 1,3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի մի մասն արտահանվում է Իրան: Նախատեսվում է գործող կայանի հարևանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել ևս մեկ նման էլեկտրակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG