Մատչելիության հղումներ

Օբաման շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար առաջադրեց Ջոզեֆ Դանֆորդին


Բարաք Օբամա և Ջոզեֆ Դանֆորդ, Վաշինգտոն, 5-ը մայիսի, 2015թ.

Բարաք Օբամա և Ջոզեֆ Դանֆորդ, Վաշինգտոն, 5-ը մայիսի, 2015թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ծովային հետևակի կորպուսի հրամանատար, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի նախկին հրամանատար 59-ամյա Ջոզեֆ Դանֆորդին առաջադրել է զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից:

Դանֆորդը կփոխարինի սեպտեմբերին այդ պաշտոնին հրաժեշտ տվող գեներալ Մարթին Դեմփսիին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG