Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը Սենատում հանդիպեց ՄըքՔեյնին, Ռիդին ու Մենենդեսին


Սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վաշինգտոն:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի նախագահի աշխատանքային այցի առաջին օրը սկսվեց Սենատում հանդիպմամբ, որին մասնակցեցին Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնը, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Սենատից Սերժ Սարգսյանը մեկնեց Պետքարտուղարություն՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:

Հայաստանի նախագահի աշխատանքային այցի երկրորդ օրը կսկսվի Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարան այցելությամբ, ապա Սերժ Սարգսյանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում կծանոթանա Հայաստանին վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը:

Աշխատանքային այցի շրջանակում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կստորագրվի նաև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարին:

Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG