Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ. Ընտրությունները անցան ազատ և մրցակցային պայմաններում


Լեռնային Ղարաբաղ -- Ընտրողները ստուգում են ընտրացուցակները, 3-ը մայիսի, 2015 թ.

Լեռնային Ղարաբաղ -- Ընտրողները ստուգում են ընտրացուցակները, 3-ը մայիսի, 2015 թ.

Կիրակի Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները անցան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները, հայտարարում է ԼՂ արտգործնախարարությունը։

«Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում»,- ասված է ԼՂ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հավելում է.- «Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուրժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջ մղման հիմքն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG