Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նվիրված միջոցառումներին Թուրքիան կմասնակցի դեսպանի մակարդակով։
Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը։ Փաստորեն այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա։