Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինության մատակարարումը Թուրքիային


Ռուսական արտադրության զինտեխնիկան Մոսկվայում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ

Ռուսական արտադրության զինտեխնիկան Մոսկվայում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինությունների և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին հաղորդել է «Ռոսօբորոնեքսպորտ» ընկերության մամուլի ծառայությունը:

BBC-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունում նշված է, որ ռուսական պետական ընկերությունը մտադիր է թուրք գործընկերների հետ բանակցությունների շարք անցկացնել Ստամբուլում, որտեղ այսօր մեկնարկում է պաշտպանական արդյունաբերության IDEF-2015 ցուցահանդեսը:

«Այսօր Թուրքիայի համար մենք իրականացնում ենք Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռների հետվաճառքային սպասարկում և ռուսաստանյան ռազմական արտադրանքի պահեստամասերի ու պիտույքների մատակարարում: Առայժմ դա հիմնականն է, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիային ռուսաստանյան սպառազինության և զինտեխնիկայի մատակարարումների ընդլայնման վրա», - ասել են «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:

Որպես Թուրքիայի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ ռուսական պետական ընկերությունում նշել են հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համալիրների, զրահատեխնիկայի, կապի մարտավարական թվային միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև ռազմածովային տեխնիկայի և սպառազինության հետ կապված նախագծերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG