Մատչելիության հղումներ

ԻՊ-ն հայտարարում է ԱՄՆ-ի տարածքում առաջին ահաբեկչական հարձակման մասին


ԱՄՆ - Իրավապահները տեղափոխում են սպանված զինյալների մարմինները, Դալաս, 4-ը մայիսի, 2015թ․

ԱՄՆ - Իրավապահները տեղափոխում են սպանված զինյալների մարմինները, Դալաս, 4-ը մայիսի, 2015թ․

«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, թե պատասխանատվություն է ստանձնում ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում երեկ տեղի ունեցած փոխհրաձգության համար:

Էլթոն Սիմփսոնը և Նադիր Սուֆին կրակ են բացել Թեքսասի Դալաս քաղաքում հակամահմեդականների կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ՝ վիրավորելով անվտանգության մեկ աշխատակցի, որից հետո սպանվել են ոստիկանների կողմից:

ԻՊ զինյալների խոսքով, սա իրենց առաջին հարձակումն էր ԱՄՆ-ի տարածքում, իսկ հարձակվողները՝ «խալիֆաթի երկու զինվորներ»:

«Մենք ասում ենք Ամերիկային, որ այն, ինչ հետևելու է սրան, ավելի մեծ և ավելի դաժան է լինելու, և որ դուք կտեսնեք, թե ինչ սարսափելի բաներ են անելու ԻՊ զինյալները», - խմբավորման «Իդհաաթ ալ-Բայան» ռադիոկայանի հայտարարությունն է մեջբերում բրիտանական The Independent պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG