Մատչելիության հղումներ

Ազատ արձակվեց Շանթի և մյուսների գործով դատապարտվածներից Սևակ Մնացականյանը


Սևակ Մնացականյանը քրեակատարողական հիմնարկի դարպասաների մոտ, 5-ը մայիսի, 2015թ.

Սևակ Մնացականյանը քրեակատարողական հիմնարկի դարպասաների մոտ, 5-ը մայիսի, 2015թ.

Քիչ առաջ ազատ արձակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սևակ Մնացականյանը։

«Պայքարն այնպիսի բան է, որ երբեք չի ավարտվում, փակելով մեզ՝ չեք լռեցնի։ Ես հիմա միայն ցավ եմ ապրում, որ տղաներն ինձ հետ չեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Մնացականյանը։

Մնացականյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ 2013 թվականի նոյեմբերի 5-ին մի խումբ աջակիցներով, Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստի։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան:

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG