Մատչելիության հղումներ

Կիևը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները


Ուկրաինայի ԱԳՆ շենքը Կիևում
Ուկրաինայի ԱԳՆ շենքը Կիևում

Պաշտոնական Կիևը այսօր հայտարարել է, որ «չի ճանաչում 2015 թվականի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված ընտրությունները և դրանք ոչ լեգիտիմ է համարում»:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող իրավական հետևանքներ ունենալ», - ասված է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում:

Իր պաշտոնական կայքէջում հրապարակած հայտարարությունում Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ «հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG