Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամներն ազատ արձակվեցին


«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Քիչ առաջ ազատ արձակվեցին ապրիլի 7-ին ձերբակալված, ապա երկու օրն անց կալանավորված «Հիմանդիր խորհրդարան»-ի հինգ անդամները։

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահագն Պողոսյանի խոսքով, «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։

Ազատումից րոպեներ անց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայքարը շարունակելու են։ «Մեզ համար անակնկալ էր, վերջին րոպեներին ենք իմացել։ Շնորհակալ ենք, առաջին հերթին, մեր պաշտպաններին, որ այս օրերին այս հարցը հնարավորինս բարձր մակարդակի վրա պահեցին։ Մենք պայքարը շարունակում ենք, մեր ընթացքը կարող են դանդաղեցնել, բայց կասեցնել նրանց չի հաջողվի։ Ուշ թե շուտ, մեզ հաջողվելու է այս հանցավոր ռեժիմից ձերբազատվել», -ասաց Սեֆիլյանը։

Ռուզան Գիշյան

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG