Մատչելիության հղումներ

Ռուսաստանի քաղաքացին ճանաչվել է «խղճի բանտարկյալ»


Ռուսաստան - Արտյոմ Լոսկուտովը Նովոսիբիրսկում բողոքի ակցիայի ժամանակ, 1-ը մայիսի, 2015թ․
Ռուսաստան - Արտյոմ Լոսկուտովը Նովոսիբիրսկում բողոքի ակցիայի ժամանակ, 1-ը մայիսի, 2015թ․

Amnesty International-ը խղճի բանտարկյալ է ճանաչել Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ, նկարիչ Արտյոմ Լոսկուտովին: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատել նրան:

Լոսկուտովի նկատմամբ կիրառվել է տասնօրյա վարչական կալանք՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ իրավապահների պնդումներով: Մինչդեռ նկարիչը ներկայացնում է ապացույցներ, որ ոստիկաններն օրինական պահանջ չեն ներկայացրել Նովոսիբիրսկում իր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ:

Ակնհայտ է, որ քաղաքացուն պատժել են միայն նրա համար, որ նա իրացրել է խաղաղ հավաքների և խոսքի ազատության իր իրավունքը, հայտարարել է Amnesty International-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG