Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների խափանման միջոցը փոխվեց


Իրավապահները «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին բերում են Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու, Երևան, 9-ը ապրիլի, 2015թ․

Իրավապահները «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին բերում են Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու, Երևան, 9-ը ապրիլի, 2015թ․

«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, և նրանք քիչ անց ազատ կարձակվեն:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի` զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել է գործով հսկողություն իրականացնող դատախազը:

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջերս Քննչական կոմիտեից պահանջել էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով:

Նարինե Ղալեչյան

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG