Մատչելիության հղումներ

Լիբիայի ափերին հազարավոր միգրանտներ են փրկվել


Փրկված միգրանտները տեղափոխվում են Իտալիա, արխիվ

Փրկված միգրանտները տեղափոխվում են Իտալիա, արխիվ

Լիբիայի ափերի մոտ փրկված միգրանտների թիվը հասել է 4 հազար 800-ի, հաղորդվում է նաև, որ հայտնաբերվել են 10 խեղդվածների մարմինները: Իտալական առափնյա անվտանգության ծառայությունը հայտնում է, որ փրկվածները տեղափոխվել են Իտալիա:

Իտալական իշխանությունների հաղորդած տեղեկություններով՝ շաբաթ օրվանից ի վեր 17 փրկարարական գործողություն է իրականացվել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում հայտնաբերվել են անօրինական միգրանտներով բազմաթիվ նավակներ:

Այս տարի արդեն 1750 հոգի է զոհվել՝ փորձելով Աֆրիկայից Եվրոպա հասնել: Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ մինչև տարվա վերջ այդ թիվը կարող է հասնել 30 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG