Մատչելիության հղումներ

Հազարավոր մոլդովացիներ երեկ Քիշնևում դուրս էին եկել բողոքի ցույցի՝ բանկերից մեկ միլիարդ դոլարի անհետացման կապակցությամբ:

Մոլդովայի երեք բանկերից անհետացել է երկրի համախառն ներքին արդյունքի մեկ հինգերորդը: Իշխանությունները վերջերս են հետաքննություն սկսել 2014 թվականի նոյեմբերին՝ երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ փողերի անհետացման կապակցությամբ:

Քիշնևում պահանջում են Մոլդովայի գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի դատավորների և մի շարք այլ պաշտոնյաների հրաժարականը՝ մեղադրելով նրանց այդ գործում ներգրավվածության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG