Մատչելիության հղումներ

«Չելսի»-ն դարձավ Անգլիայի չեմպիոն


«Չելսի» - ՊՍԺ խաղը Չեմպիոնների լիգայում, արխիվ

«Չելսի» - ՊՍԺ խաղը Չեմպիոնների լիգայում, արխիվ

«Չելսի»-ն, իր հարկի տակ 1-0 հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելիս»-ին, Անգլիայի ֆուտբոլի առաջնության ավարտից երեք փուլ առաջ հռչակվեց երկրի չեմպիոն:

«Քրիսթալ Փելիս»-ի դարպասը գրավեց Էդեն Ազարը 45-րդ րոպեին, ով, սակայն, մի քանի վայրկյան առաջ չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Այս հաղթանակի շնորհիվ «Չելսի»-ն առաջ անցավ «Մանչեսթեր Սիթի»-ից ու «Արսենալ»-ից: Մինչև առաջնության ավարտը նրանցից ոչ մեկը չի կարող «Չելսի»-ից ավելի շատ միավորներ հավաքել:

Սա «Չելսի»-ի 5-րդ չեմպիոնական տիտղոսն է Անգլիայի առաջնությունում, և 3-րդը՝ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Վերջին անգամ «Չելսի»-ն Անգլիայի չեմպիոն էր դարձել 2009/10 թվականների առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG