Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում մեկ տարի առաջ Օդեսայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին:

2014-ի մայիսի 2-ին ռուսամետ ցուցարարների և Ուկրաինայի միասնության օգտին հանդես եկող ակտիվիստների բախման արդյունքում 43 մարդ էր զոհվել` առավելապես Արևելյան Ուկրաինայի ինքնավարության կողմնակիցների թվից:

Երեկ երեկոյան հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել ինչպես Օդեսայում, այնպես էլ Կիևում: Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ կազմակերպված մոմավառությանը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG