Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Մամուլի ազատության օրվա առթիվ


1993 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Այս առթիվ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ նշելով, որ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը և նրանց անխոչընդոտ գործունեությունը փաստում են հասարակության շահի ըմբռնման ու գիտակցման մասին:

«Պետությունն անհրաժեշտ իրավական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ և գործունեության պայմաններ, որոնց առկայությամբ հայաստանյան մամուլը կարողանում է լիարժեքորեն տիրապետել խոսքի ազատությանը և հնարավորինս օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքել հասարակության խնդիրներին, հրապարակայնացնել նրա հարցադրումները և պահանջները»:

«Խոսքի ազատությունը պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է նաև այն չարաշահելուց ձեռնպահ մնալու, ճշմարտության դեմ չմեղանչելու, պատեհապաշտությամբ և ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն», - մասնավորապես ասված է Սահակյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG