Մատչելիության հղումներ

Մերկել. Ինձ համար կարևոր է մայիսի 10-ին Պուտինի հետ ծաղպեսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր համար կարևոր է մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին։

«Մենք այսօր Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ ունենք, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։ Այդուհանդերձ ինձ համար կարևոր է այդ օրը Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ որպես հարգանքի տուրք այն միլիոնավոր զոհերի հիշատակին, որոնց մահը Գերմանիայի խղճի վրա է», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մերկելը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մերկելը Ռուսաստան կժամանի մայիսի 10-ին։ Այցի ընթացքում նախատեսված են Մերկել - Պուտին բանակցություններ, թեման դեռ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG