Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցչին


Լուսանկարը՝ ԼՂ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ԼՂ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի

Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարի տեղակալ Սևերին Շապազին։

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է Ղարաբաղի իշխանությունների և ԿԽՄԿ-ի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելության ղեկավար Թոմաս Հալիերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG