Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ը նշանավորվեց հանրահավաքներով ու բողոքի ակցիաներով


Թուրքիա – Ոստիկանությունը Թաքսիմի հրապարակի մերձակայքից բերման է ենթարկում ցուցարարի, Ստամբուլ, 1-ը մայիսի, 2015թ․
Թուրքիա – Ոստիկանությունը Թաքսիմի հրապարակի մերձակայքից բերման է ենթարկում ցուցարարի, Ստամբուլ, 1-ը մայիսի, 2015թ․

Այս տարի Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն աշխարհում նշանավորվեց ցույցերով ու բողոքի ակցիաներով:

Եվրոպայում և այլուր ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ էին կրում, սակայն Թուրքիայում բողոքի ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների և բախումների, այն բանից հետո, երբ, չնայած իշխանությունների արգելքին, հազարավոր ցուցարարներ փորձել են երթով անցնել Ստամբուլի խորհրդանշական Թաքսիմ հրապարակով ու հանդիպել ոստիկանության դիմադրությանը: Անվտանգության ծառայությունները նրանց հետ մղելու համար ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարեր և ճայթռուկներ նետելով:

Իրանում՝ Թեհրանում, մայիսմեկյան հանրահավաքին հազարավոր աշխատավորներ են մասնակցել: Նրանք պահանջել են բարելավել իրենց աշխատանքային պայմանները, ինչպես նաև բողոքել են օտարերկրացի աշխատավորների դեմ:

Իրանում գործազրկությունը ավելի քան 10 տոկոս է կազմում, այն դեպքում, երբ այդ երկրում այս պահին ավելի քան 1 միլիոն աֆղանստանցի աշխատանքային միգրանտներ կան, ովքեր հիմնականում զբաղված են շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG