Մատչելիության հղումներ

«Կեցցե մայիսի 1-ը, ուռա՜»


«Կեցցե՛ հայկական, ժողովրդական Հայաստանը, կեցցե՛ մայիսի 1-ը, ուռա՜: Աշխատավոր ժողովրդի տոնն է սա», - այսպիսի կոչերով էր ուղեկցվում Հայաստանի կոմունիստների մայիսմեկյան շքերթը դեպի Երևանում Ռուսաստանի դեսպանատուն՝ եղբայր ժողովրդի առաջնորդին շնորհակալություն հայտնելու Եվրասիական միությունը ստեղծելու համար:

Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը հույս ունի՝ Պուտինի այս նախաձեռնության գագաթնակետը կդառնա երկրորդ խորհրդային միությունը․ - «Դա մեծ տնտեսական հեղափոխություն կլինի: Ժամանակը ցույց կտա, որ Խորհրդային Միության վերակազմավորման իմաստով մեծ առաջընթաց կգրանցվի: Դրանում ոչ մեկը չի կասկածում»:

Այն, որ շքերթի մասնակիցները շարքերը տարեցտարի նոսրանում են, Հայաստանի կոմունիստների առաջնորդին չի մտահոգում, ասում է՝ ավելի քան 20 հազար կոմունիստ կա Հայաստանում, սերնդափոխություն կլինի, շքերթին երեխաներ էլ մասնակցում, երիտասարդներ էլ․ - «Իսկ դուք տեսնում եք, թե ինչպիսի հոծ շարքերով են»:

Տոնական օրը փողոց դուրս եկած կոմունիստները դժգոհ են՝ նախկինի պես անվճար չեն հանգստանում, թոշակը ցածր է՝ հազիվ կոմունալ վճարներին է բավարարում, միակ հույսը Ռուսաստանն է:

«Ռուսաստանը եթե չլինի, հայը կորած է՝ 1000 տոկոսով: Մենք ռուսներով ենք ապրում», - ասում էին երթի մասնակիցները, - «Առանց ռուսի հայ չկա»:

Ռուսաստանի դեսպանատան առջև կոմունիստները հայտարարեցին՝ աջակցում են Կրեմլին և թույլ չեն տալու, որ ֆաշիզմը կործանի Ուկրաինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG