Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունների դիտորդներին


Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Մայիսի 3-ի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդներ:

Պաշտոնական Բաքուն սպառնում է քրեական պատասխանատվություն ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևի հայտարարությունը:

«Չի բացառվում, որ այդ «դիտորդների» նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», - մասնավորապես ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Հաջիևը հիշատակել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի անունը, ով նույնպես, ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի, դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել, և նրա նկատմամբ «Ինտերպոլ»-ի գծով հետախուզում է հայտարարվել»:

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական, ամերիկյան և հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հանձնաժողովը իր կայքէջում տեղադրած հաղորդագրությունում հայտնում է, որ երեկ սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը:

Ըստ նույն աղբյուրի, ապրիլի 30-ին գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից էին՝ Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոն, Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեռ դ՛Էսպերոնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG