Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հրաժարվեց հաստատել կառավարության նոր կազմը


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հրաժարվել է ստորագրել նախարարների պաշտոններում թեկնածուների՝ իրեն ներկայացված ցուցակը:

«Ես ցանկանում եմ հնարավորություն տալ ինչպես վարչապետին, այնպես էլ խորհրդարանին՝ քննարկումներ անցկացնել ավելի հանգիստ մթնոլորտում և կողմնորոշվել կառավարության կազմի հարցում», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մարգվելաշվիլին և շարունակել․ - «Տվյալ դեպքում ես օգտագործում եմ Սահմանադրությամբ ինձ տրված միակ հնարավորությունը և մեկ շաբաթով հետաձգում ստորագրությունը, որ դնելու եմ կառավարության կազմի տակ: Հուսով եմ, որ այս մեկ շաբաթվա ընթացքում մեր քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կընդունի հանգիստ մթնոլորտում»:

Ցուցակը ներկայացվել էր նախագահի հաստատմանը՝ այնուհետև նորացված կազմով կառավարությանը խորհրդարանի վստահության քվեն ստանալու համար: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության վստահության հարցը բարձրացավ, երբ ապրիլի 29-ին հրաժարական տվեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, 20 նախարարներից մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն․ Լևան Կիպիանիի հրաժարականը արդեն յոթերորդն էր անցած տարվա հուլիսին հաստատված կառավարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG