Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրևներ, հնարավոր է կարկուտ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 2-5-ը երեկոյան ժամերին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 2-5-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG