Մատչելիության հղումներ

Երևանում օծվեց Սուրբ Աննա եկեղեցին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ Երևանում օծվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Սուրբ Աննա նորակառույց եկեղեցին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, օծման արարողությանը ներկա էին նաև նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել էր 2011 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG