Մատչելիության հղումներ

Մալալա Յուսաֆզայի վրա հարձակվողները ցմահ ազատազրկման դատապարտվեցին


Մալալա Յուսաֆզա, արխիվ

Մալալա Յուսաֆզա, արխիվ

Պակիստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2012 թվականին դեռահաս Մալալա Յուսաֆզայի վրա հրազենով հարձակում գործած տասը ամբաստանյալներին։ Վերջիններս, ըստ իրավապահների, Պակիստանի թալիբների շարժման անդամներ են։

Երեխաների և հատկապես աղջիկների կրթության իրավունքի համար ակտիվ գործունեություն ծավալած Մալալան, ով հիմա 17 տարեկան է, անցյալ տարի արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG