Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով կդիմի ՀԾԿՀ


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով առաջիկայում կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ):

Հարցին, թե քանի՞ դրամով թանկացնելու հայտ կներկայացվի, ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը դժվարացավ պատասխանել: «Այս պահին բանակցությունները շարունակվում են, 6 դրամ թե՝ 10, հիմա դժվար է ասել: Հանձնաժողովին դիմելու հստակ օրը նույնպես հայտնի չէ, բայց քանի որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է փոփոխվել հունիս-հուլիս ամիսների ընթացքում, ապա ՀԷՑ-ը հանձնաժողովին կդիմի մինչև մայիսի վերջ», - ասաց Սարաջյանը։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG