Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում հանդիպեց համանախագահների հետ


Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներից, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներից, արխիվ

Աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա - ղարաբաղյան
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։

«Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում կատարած գրառմամբ արդյունավետ և դրական է գնահատել Էդվարդ Նալբանդյանի հետ իրենց հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG