Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր, Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հրաժարականից հետո, Վրաստանի նախարարների կաբինետը ստիպված էր հրաժարական տալ։ Կիպիանին Կառավարությունը լքած 7-րդ նախարարն է, իսկ Վրաստանի Սահմանադրության համաձայն, 20 նախարարներից մեկ երրորդի հրաժարականի դեպքում Կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին պարզաբանել է, որ, Սահմանադրության համաձայն, նոր նախարարների նշանակումը վերապահված է գործող վարչապետին, բայց վերջնական որոշումը խորհրդարանին է։ Եթե օրենսդիր մարմինը չհաստատի Կառավարության նոր կազմը, նախագահն իրավունք ունի ազատ արձակել խորհրդարանը և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG