Մատչելիության հղումներ

Կարասին․ Ձևաչափը փոխելու փորձը կարող է աղճատել ղարաբաղյան գործընթացը


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահության գործունեության շրջանակում կուտակվել է յուրահատուկ միջնորդական փորձառություն, և ձևաչափը փոփոխելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի աղճատման ու կողմերի դիրքորոշումներում հետընթացի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չպետք է ակնկալեն, թե դրսից ինչ-որ տեղից կհայտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակնթարթային կարգավորման «կախարդական դեղատոմսեր», նշել է Կարասինը՝ պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու, մասնավորապես՝ Գերմանիային և Թուրքիային դրանում ընդգրկելու առաջարկների վերաբերյալ ադրբեջանական գործակալության հարցին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտել է, որ Մինսկի խմբի խնդիրը հակամարտության կողմերին աջակցելն է, և միջնորդները կարող են օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն կարգավորումը կախված է ոչ թե նրանցից, այլ կողմերից: «Սա ցանկացած կարգավորման աքսիոմն է: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ողբերգական հակամարտությունը, որքան էլ խորը և բարդ լինի, բացառություն չէ», - ասել է Կարասինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG