Մատչելիության հղումներ

logo-print

Freedom House. Հայաստանի լրատվամիջոցները դեռ անազատ են


Աշխարհում մամուլի ազատության քարտեզը ըստ Freedom House-ի զեկույցի, ապրիլ, 2015թ․

Աշխարհում մամուլի ազատության քարտեզը ըստ Freedom House-ի զեկույցի, ապրիլ, 2015թ․

Սակայն, ըստ զեկույցի, Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայի կամ Մեքսիկայի, և անհամեմատ ավելի ազատ՝ քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները:

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների՝ լրատվամիջոցների ազատության վարկանիշը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը 135-րդ տեղում է գտնվում՝ հենց մասամբ ազատ և անազատ մամուլի սահմանագծում:

Ըստ Freedom House-ի հրապարակած զեկույցի, Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայի կամ Մեքսիկայի, և անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները:

Աշխարհում ամենաազատ լրատվամիջոցները Նորվեգիայում ու Շվեդիայում են, իսկ ամենաանազատ վիճակում են գտնվում Ուզբեկստանի ու Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները:

Freedom House-ի ներկայացուցիչ Էլեն Աղեկյանի խոսքով, Հայաստանը մասամբ ազատ ու անազատ մամուլի սահմանագծում է հիմնականում ավանդական խնդիրների պատճառով, այդ թվում՝ հասարակական անձանց կողմից թշնամանքը լրագրողների նկատմամբ և անկախ ձայների չափազանց սահմանափակ թիվը տպագիր, ռադիո- և հեռուստատեսային լրատվամիջոցներում:

Միևնույն ժամանակ, ըստ Աղեկյանի, տեխնոլոգիաների զարգացումը դրական է ազդել Հայաստանում լրատվամիջոցների ազատության վրա։ «Հայաստանում կարևոր և դրական փոփոխություններ են նկատվել՝ հայտնվել են բազմաթիվ ազատ ինտերնետային լրատվամիջոցներ, որտեղ տեղափոխվել են ավանդական լրատվամիջոցներից ազատված լրագրողներ», - ասաց Freedom House-ի ներկայացուցիչը։

Անդրադառնալով Ադրբեջանին` Աղեկյանը նշեց, որ այնտեղ իրավիճակի կայուն վատթարացում է նկատվում. - «Տարածաշրջանում ամենալուրջ խնդիրներն առկա են Ադրբեջանում, որտեղ փակվել են լրատվամիջոցներ, սահմանափակվել է ազատ արտահայտվելու իրավունքը, ձերբակալվել են լրագրողներ, փակվել է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, այն կարող է երկընտրանքի առջև հայտնվել։ «Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանն իր վրա Ռուսաստանի ուժգնացող ազդեցությունն է զգում, և դեռ պարզ չէ, թե Հայաստանում իրադարձությունները ո՞ր ուղղությամբ կզարգանան», - ասաց Աղեկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG