Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ «Քրոնոս»-ը համերգ կտա Երևանում


«Քրոնոս» լարային քառյակի համերգը Վարշավայում, արխիվ:

«Քրոնոս» լարային քառյակի համերգը Վարշավայում, արխիվ:

Համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Վաղ՝ ապրիլի 29-ին, Երևանում բացառիկ համերգով հանդես կգա «Քրոնոս» աշխարհահռչակ լարային քառյակը:

Համերգը տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, և, ինչպես լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը, նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Իրոք անհավանական էր: Հիմա փառատոնն այնպիսի պատմություն ունի, որ արդեն «Քրոնոսը» մեզ համար ուրախություն է, զարմանք չէ: Որովհետև այս 15 տարիների ընթացքում փառատոնը դարձավ աշխարհի ամենահանրահայտ փառատոներից մեկը: Բայց ամեն անգամ մեծ արվեստի հետ շփումը ոչ թե զարմացնելու խնդիր է, այլ տոն է ցանկացած երկրի համար, ցանկացած բեմի համար», - նշեց Ռոստոմյանը:

Քառյակի անդամներն ասուլիսին եկել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան այցելելուց հետո: Անչափ հուզված ու տպավորված էին:

«Քրոնոսի» ղեկավար Դեյվիդ Հարինգթոնն ասաց, որ իրենք այստեղ են մասնակցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակի արարողություններին ու հավելեց․ - «Թանգարանում ես ապրեցի կյանքիս մեջ ունեցած ամենահզոր, ալեկոծող զգացմունքները»:

Վաղվա համերգին աշխարհահռչակ լարային քառյակը կկատարի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դրանց թվում է նաև հայկական ծագում ունեցող ամերիկացի երիտասարդ կոմպոզիտոր Մարի Կույումջյանի՝ «Քրոնոսի» պատվերով գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Ասուլիսն ներկա էր նաև Կույումջյանը: Նա շեշտեց, որ համար հսկայական պատիվ է, որ կատարվելու է իր գործը: Նշեց, որ երեք տարի առաջ, երբ Հայաստանում էր, նման բան պատկերացնել անգամ չէր կարող:

XS
SM
MD
LG