Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ժխտելով Ցեղասպանությունը՝ ներկայիս Թուրքիան դառնում է մասնակից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Երևան, 22-ը ապրիլի, 2015թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Երևան, 22-ը ապրիլի, 2015թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում հայ - թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության կատարման մեջ Թուրքիայի ներկայիս իշխանություններին չի մեղադրում։ Բայց երբ նրանք ժխտում են այն, նրանք դառնում են մասնակից, հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Կուզեինք, որ Թուրքիայի իշխանություններն այս բեռը հանեին իրենց վրայից», - շարունակել է Հայաստանի նախագահը Պոզների հետ զրույցում՝ կարծիք հայտնելով, թե «ցանկացած հանցագործություն եթե չի բացահայտվում, եթե դրան չի հաջորդում պատիժը, նոր լիցք է հանդիսանում հաջորդող հանցագործությունների համար, և կանխարգելման ամենահզոր գործիքը հենց անցյալում կատարված հանցագործությունների ընդունումն է»։

Սերժ Սարգսյանը պատմել է, որ Թուրքիայի նախագահին ևս ապրիլի 24-ին հրավիրել էր Հայաստան։ «Հրավիրեցի, որ միասին հիշեինք զոհերին, հարգեինք նրանց հիշատակը, և այդպիսով միասին կարողանայինք այնպես անել, որ այդպիսի հանցագործությունները չկրկնվեն ապագայում։ Ես համարյա թե համոզված էի, որ Էրդողանը չի գա, բայցև թեկուզ մեկ տոկոսով հույս ունեի, և պարտքս համարեցի հրավիրել նրան», - ասել է նա:

Հայաստանի նախագահը նաև հաստատել է իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի նվիրված միջոցառումներին Մոսկվայում։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG