Մատչելիության հղումներ

Լեհաստանը արգելեց ռուսաստանցի բայքերների շարասյան մուտքը երկիր


«Գիշերային գայլեր» ակումբի նախագահ Ալեքսանդր Զալդոստանով, 27-ը ապրիլի, 2015թ.
«Գիշերային գայլեր» ակումբի նախագահ Ալեքսանդր Զալդոստանով, 27-ը ապրիլի, 2015թ.

Լեհաստանի իշխանությունները արգելել են ռուսաստանցի բայքերների շարսյան մուտքը երկիր, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով շարասյունը ղեկավարող Անդրեյ Բաբրովսկիին։

Նշենք, որ ավելի վաղ թեև «Գիշերային գայլեր» ակումբի անդամներին Լեհաստանը մուտքի արտոնագիր չտրամադրեց, այդուամենայնիվ նրանք որոշեցին ապրիլի 25-ից մայիսի 9-ը Հաղթանակի օրվան նվիրված Մոսկվա-Բեռլին երթ իրականացնել հետևյալ երթուղով՝ Բելառուս, Լեհաստան, Ավստրիա, Չեխիա և Սլովակիա։

Բաբրովսկին ասել է, որ լեհ-բելառուսական սահմանին բայքերներին մանրակրկիտ ստուգել ու խաչաձև հարցաքննության են ենթարկել։

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը բայքերների երթը որակել է «սադրանք»։ «Այս գործում քաղաքական խաղ կա», - հայտարարել է վարչապետը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը կտրուկ է արձագանքել Վարշավային՝ նշված պատճառները համարելով անբնական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG