Մատչելիության հղումներ

logo-print

Հոլիվուդյան ֆիլմը Ռուսաստանի կինոթատրոններից հետ է կանչվել


Կադր «44-րդ երեխան» ֆիլմից

Կադր «44-րդ երեխան» ֆիլմից

Ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» ընկերությունը, որը զբաղվում է հոլիվուդյան «44-րդ երեխան» ֆիլմի վարձույթով, կինոթատրոններից հետ է կանչել ֆիլմը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության խնդրանքով:

Այսօր պետք է կայանար ֆիլմի պրեմիերան:

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ֆիլմի ցուցադրությունը Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային միության հաղթանակի 70-ամյակի նախաշեմին:

Ֆիլմը թրիլերի ժանրում է՝ մտացածին պատմություն 1950-ականների Մոսկվայում խորհրդային ներքին հետախուզության կողմից սերիական մարդասպանի որոնումների մասին:

Կինոքննադատները բարձրաձայնում են աննախադեպ գրաքննության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG