Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն մյուս շաբաթ․ նախարար


Գազաբաշխիչ կայան Հայաստանում
Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր «Ազատությանը» հայտնեց, որ գազի գնի հարցով բանակցությունները ռուսական կողմի հետ կավարտվեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ «Ազատության» հարցին, թե կբարձրանա՞ արդյոք գազի սակագինը, Երվանդ Զախարյանը պատասխանել էր․ - «Շարունակվում են բանակցությունները, բանակցային փուլում ենք․․․ Չեմ կարծում»: Նախարարը նշել էր, որ բանակցությունների հիմնական առարկան հենց գազի սակագինն է՝ հնարավոր թանկացումից խուսափելու համար հայկական կողմը փորձում է ինչ-որ չափով իջեցնել սահմանի վրա վաճառվող գազի ներկայիս 189 դոլար սակագինը։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG