Մատչելիության հղումներ

logo-print

Երկար ընդմիջումից հետո աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը կրկին նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 351 կիլոգրամ արդյունքով (պոկում և հրում վարժություններում միասին) բազմաթիվ ռեկորդների հեղինակ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի առաջին ոսկե մեդալը Եվրոպայի այս առաջնությունում:

Հրում վարժությունում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Մարտիրոսյանը երրորդ մոտեցումը չկատարեց, քանի որ երկու մոտեցման արդյունքում նրան հաջողվեց հավաքել 191 կիլոգրամ, իսկ իր մրցակից ռուսաստանցի Վիկտոր Գեցի մոտեցումը մրցավարները չհաշվեցին, քանի որ վարժությունը թերի էր կատարվել:

Հայաստանցի մեկ այլ ծանրորդ՝ 77 կիլոգրամ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թբիլիսում ընթացող առաջնությունում 164 կիլոգրամով փոքր ոսկի մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Այստեղ Կարապետյանը հաղթեց հենց Մարտիրոսյանին, ով պոկում վարժությունում երկրորդն էր՝ 160 կիլոգրամ արդյունքով:

Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում առավելագույնը բարձրացրեց 186 կիլոգրամ և երկամարտի արդյունքում գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG