Մատչելիության հղումներ

Վրաստանի շախմատի չեմպիոնը որակազրկվել է սմարթֆոն օգտագործելու համար


Վրաստանի շախմատի չեմպիոնը որակազրկվել է սմարթֆոն օգտագործելու համար
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Տիգրան Պետրոսյանի դեմ խաղալու ընթացքում Նիգալիձեն զուգարան է մտել, որտեղ օգտվել է հեռախոսից:

Վրաստանի շախմատի չեմպիոն Գայոզ Նիգալիձեն Դուբայում անցկացվող միջազգային մրցաշարում որակազրկվել է սմարթֆոնն օգտագործելու համար: Նա վճռական քայլերը կատարել է՝ օգտվելովձեռքի հեռախոսում ներբեռնած շախմատային խաղի ծրագրից:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ մրցաշարի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի դեմ խաղալու ընթացքում Նիգալիձեն զուգարան է մտել, որտեղ օգտվել է հեռախոսից: Մրցաշարի կազմակերպիչները դա նկատել են և որակազրկել Նիգալիձեին, ով 2013 և 2014 թվականներին նվաճել է Վրաստանի չեմպիոնի կոչումը:

Մրցաշարի գլխավոր մրցավար Մահդի Աբդուլ Ռահիմի ասելով՝Պետրոսյանը իրեն զգուշացրել էր, որ մրցակցի վարքագիծը կասկածներ է հարուցում, քանի որ վճռական քայլերից առաջ Նիգալիձեն շատ հաճախ է հեռանում խաղատախտակի մոտից:

Վրաստանի չեմպիոնը հայտարարել է, թե էլեկտրոնային սարքավորումներից չի օգտվել, սակայն կազմակերպիչները զուգարանում հեռախոս են հայտնաբերել, որի մեջ ներբեռնված շախմատային հավելվածում վերլուծվում էր Պետրոսյանի հետ պարտիան:

Այս միջադեպի մասին զեկույց է ուղարկվելու Շախմատի միջազգային ֆեդերացիային: Մրցաշարի գլխավոր մրցավարն ասել է, որ նման դեպքերում շախմատիստին 3 տարով արգելվում է հանդես գալ մրցաշարերում, իսկ կրկնվելու դեպքում՝ 15 տարով:

Դուբայի մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարային ֆոնդը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլար:

Դուբայի միջազգային մրցաշարում սա առաջին դեպքը չէ: 2008 թվականին իրանցի շախմատիստ էր որակազրկվել, ով խաղի ժամանակ գրավոր SMS հաղորդագրություններ էր ստացել խաղին հետևող իր ընկերոջ կողմից: Վերջինս SMS –ների միջոցով շախմատիստին հուշել էր, թե ինչ քայլեր կատարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG