Մատչելիության հղումներ

Խակասիայում հրդեհների պատճառով առնվազն 15 մարդ է զոհվել


Խակասիայում նախօրեին բռնկված հրդեհներին զոհ է գնացել առնվազն 15 մարդ, կա ավելի քան 500 տուժած, այս մասին հաղորդում է ինքնավար մարզի ղեկավարությունը։

Կրակի պատճառով ոչնչացել է ավելի քան 1200 տուն՝ 42 տարբեր բնակավայրերում։

Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և տեղեկացնում են, որ «բոլոր հրդեհները հանգցվել են»։

Ենթադրվում է, որ առաջին հրդեհը, որը հետագայում տարածվել է, բռնկվել է խոտի ապօրինի հրկիզման արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG