Մատչելիության հղումներ

ՀԽ Գյումրիի գրասենյակի համակարգողը գրավի դիմաց ազատ արձակվեց


ՀԽ համակիրների բողոքի ակցիան, 8-ը ապրիլի, 2015թ.
ՀԽ համակիրների բողոքի ակցիան, 8-ը ապրիլի, 2015թ.

«Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը գրավի դիմաց ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, տեղեկացնում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը:

Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահելը)։

Արամ Հակոբյանի տանը խուզարկության ժամանակ փաթեթավորված նռնակ էր հայտնաբերվել, որից հետո Հակոբյանին տեղափոխել էին Երևան և մեղադրանք առաջադրել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ Հակոբյանի համախոհները հայտարարում են, որ նռնակը հայտնաբերվել է ոչ թե նրա, այլ նրա հարևանի տան կտուրում։

ՀԽ-ի ձերբակալված մյուս անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը երկամսյա կալանքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG