Մատչելիության հղումներ

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, հնարավոր են գետերի ափերի ողողումներ


Ապրիլի 9-10-ը Հայաստանի տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, ինչի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով:

Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և ապրիլի 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, վաղը օրվա երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր են ափամերձ տարածքների ողողումներ:

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին՝ առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ը կբարձրանա 5-7 աստիճանով, ապրիլի 11-ի ցերեկը կնվազի 5-6, ապրիլի 13-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG