Մատչելիության հղումներ

Հայաստանում քատեզագրվել է ականազերծման ենթակա 131 տարածք


2005 թվականից ի վեր` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 42 համայնքներում հայտնաբերվել և քարտեզագրվել են 131 վտանգավոր տարածքներ` 47մլն. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներկայումս ընթանում են տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքներ, շարունակվում են ոչ-տեխնիկական հետազոտությունները: Ողջ գործընթացի համակարգումն ու որակի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ թրասթ» կազմակերպության կողմից` ՀՀ ՊՆ ինժեներա-սակրավորային խաղաղապահ գումարտակի հետ համատեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG