Մատչելիության հղումներ

Զինված անձինք ներխուժել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակ


Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի ծայրամասում գտնվող գրասենյակներից մեկն այսօր հարձակման է ենթարկվել երկու զինված անձանց կողմից, հաղորդում է Dogan լրատվական գործակալությունը:

Զինված անձինք ջարդուփշուր են արել գրասենյակի ապակիները և լուսամուտից կախել են ձևափոխված թուրքական դրոշ, որի վրա սպիտակ սրի նկար է ավելացված եղել:

Շենքի մոտ ոստիկանական մեքենաներ են հավաքվել և կուսակցության գրասենյակի վրա հարձակվողները վնասազերծվել են:

Հիշեցնենք՝ նախօրեին էլ զինված անձինք ներխուժել էին Ստամբուլի դատարանի շենք և պատանդ վերցրել դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազին, ով զոհվել էր այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները կրակ էին բացել՝ փորձելով ազատ արձակել պատանդառված դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG