Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը երեկ պարտվեց Ալբանիայի հավաքականին և գործնականում զրկվեց Եվրո-2016-ին մասնակցելու հնարավորությունից:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ալբանիայի ընտրանու հետ արտագնա խաղում զիջեց 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականը գործնականում զրկվեց Եվրո-2016-ի ընտրական փուլից դուրս գալու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանելով հանդիպումը, նեց, որ Հայաստանի ընտրանին առաջին խաղակեսը լավանցկացրեց․ - «Բայց հետո Ալբանիան մեծ ճնշում գործադրեց: Երբ խաղում ես տասը հոգով, շատ դժվար է»:

Ինչ վերաբերում է խաղային տակտիկային, ապա Շալանդը վստահեցրել է, որ պաշտպանողական մարտավարություն չէր ընտրել 0:1 հաշվից հետո:

«Ես խաղացողներին ասացի, որ չպետք է կանգնեք և պետք է ավելացնենք: Բայց մենք վախեցանք, սկսեցինք միայն երկար փոխանցումներ կատարել: Դա անթույլատրելի է: Մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ, սա մեզ սազական խաղ չէր: Նույնիսկ այս խաղով մենք կարող էինք չպարտվել՝ խաղն ավարտելով 2:2», - ասել էր Հայաստանի հավաքականի մարզիչը:

Շալանդը նաև հավելել է, որ մրցակցի հարկի տակ խաղն ընթանում էր լարված մթնոլորտում. - «Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը: Արդեն որերորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել: Իհարկե, ես երջանիկ չեմ այս ամենից»:

Հայաստանի հավաքականի մարզիչը պատասխանել էֆուտբոլասերներին ամենահուզող հարցին այն մասին, թե ինչու էին փոփոխություններն ուշացված: Ըստ շվեյցարացի մասնագետի դրանք ուշացած չէին:

«Կարմիրից հետո Կամոն նահանջեց, եղան տեղափոխություններ և դա վատ տարբերակ չէր: Մենք խաղում էինք 4 պաշտպանով և 4 կիսապաշտպանով, ինչը վատ դասավորվածություն չէր», - եզրափակել է Բեռնար Շալանդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ Ալբանիայի հետ խաղում ձախողման դեպքում կհեռացնի Շալանդին: Այսպիսով, I խմբում գրանցած հաղթանակի արդյունքում Ալբանիան վաստակեց 7 միավոր և հայտնվեց 2-րդ հորիզոնականում: Իսկ Հայաստանը 1 միավորով հայտնվեց վերջին տեղում, ինչի արդյունքում գործնականում զրկվեց ընթացիկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլից դուրս գալու հնարավորությունից:

XS
SM
MD
LG