Մատչելիության հղումներ

Եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հռչակագիր ընդունվեց


Մարտի 26-ից 27-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակներում Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով համաժողով:

«Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը», - մասնավորապես ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին, ներկայացրեց կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

«Համաժողովի արդյունքում ընդունվեց բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ.-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG