Մատչելիության հղումներ

Ղրիմի բռնակցմանը դեմ քվեարկած Դումայի միակ պատգամավորը կարող է զրկվել անձեռնմխելիությունից


Իլյա Պոնոմարյովը Պետդումայում, 31-ը մարտի, 2014թ.

Ղրիմի բռնակցմանը դեմ քվեարկած Ռուսաստանի Պետական դումայի միակ պատգամավորը` Իլյա Պոնոմարյովը, կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այդ պահանջով Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Ըստ Մոսկվայից ստացված հաղորդագրության, իրավապահները նրան կասկածում եմ ֆինանսական մեքենայությունների մեջ։ Դուման հարցը քննարկելու է ապրիլի 6-ին։

Անցյալ տարվանից Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Պոնոմարյովը հերքել է մեղադրանքը։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, թե այդ գործը հարուցում են բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նա ասել է նաև, որ մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան։ «Մի՞թե կամավոր բանտ գնալն իմաստ ունի»,- ասել է Պոնոմարյովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG