Մատչելիության հղումներ

Մոսկվայում պղծվել են Նեմցովի հիշատակի խորհրդանիշները


Անհայտ անձինք պղծել են Մոսկվայի կենտրոնում՝ Բորիս Նեմցովի սպանության վայրում, ընդդիմադիր քաղաքական գործչի հիշատակի խորհրդանիշները: Այս մասին հաղորդել է ընդդիմադիր Իլյա Յաշինը:

Մասնավորապես, Նեմցովի լուսանկարների վրա վիրավորական արտահայտություններ են գրվել, կոտրվել է ցուցատախտակը, որի վրա գրված է, որ դա՝ «Նեմցովի կամուրջն է»:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է մինչ այժմ անհայտ՝ «SERB ազատագրական շարժումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG