Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը ցավակցել է Գերմանիայի նախագահին և Իսպանիայի թագավորին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի նախագահին և Իսպանիայի թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ «այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն»։

Ֆրանսիական Ալպերում երեկ Airbus A 320 ինքնաթիռի վթարից զոհվեց 150 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG