Մատչելիության հղումներ

Պուտինը Խորոշավինին ազատել է Սախալինի նահանգապետի պաշտոնից


Սախալինի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինը մոսկովյան դատարանում, 4-ը մարտի, 2015թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ալեքսանդր Խորոշավինն ազատվել է Սախալինի նահանգապետի պաշտոնից՝ նրա նկատմամբ վստահության կորստի պատճառով, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը։ Բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։

55-ամյա Խորոշավինը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան՝ Սախալինի իր աշխատասենյակում ու տեղափոխվել Մոսկվա, նույն օրը Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 27-ը նահանգապետին կալանավորելու որոշում է ընդունել։ Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Խորոշավինը ստացել է գրեթե 6 միլիոն դոլարի կաշառք, պաշտոնյան, սակայն, մեղքը չի ընդունում։

Խորոշավինը նահանգը ղեկավարում է 2007 թվականից։ Նա Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG